Հուլիսի 9-ին Կիևում հարգանքի տուրք կմատուցեն Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։ Հիշեցնենք, որ երեկ ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին, այդ թվում՝ Կիևին։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 37 մարդ, միայն Կիևում՝ 27 մարդ, ավելի քան 80-ը վիրավոր է։ |