Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Ուկրաինայի զանգվածային գնդակոծման օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ջերմ հանդիպման համար։ «Մեծ հիասթափություն և ջախջախիչ հարված է խաղաղ ջանքերին՝ տեսնել, թե ինչպես է աշխարհի խոշորագույն ժողովրդավարության առաջնորդը Մոսկվայում գրկախառնվում ամենաարյունալի հանցագործի հետ»,- գրել է Զելենսկին՝ X-ում։ Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանի զանգվածային հարվածի հետևանքով 37 մարդ է զոհվել։ |