Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան Instagram-ում մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի գնդակոծումը։ «Աստված համբերատար է, բայց ամեն ինչ սահման ունի»,- գրել է նա՝ լուսանկար կցելով, որում պատկերված է հարվածների հետևանքով վիրավորում ստացած փոքրիկ բուժառուն։ Պուգաչովան անջատել է իր գրառման մեկնաբանությունները։ «Ամեն ինչ սահման ունի»․ Պուգաչովա |