Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Վաշինգթոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, խոստովանել է, որ իրեն չի մտահոգում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակը։ Ելույթը հեռարձակել է Phoenix YouTube-ալիքը։ «Ոչ, նման մտահոգություններ չունեմ։ ԱՄՆ նախագահի հետ ունեցած բազմաթիվ խոսակցություններից ես գիտեմ, որ նա մեզ հետ միասին շատ լավ և շատ հստակ պատրաստվել է այդ գագաթնաժողովին»,- համապատասխան հարցին ասել է Շոլցը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության մի շարք անդամներ կոչ էին արել Բայդենին հրաժարվել առաջիկա ընտրություններին մասնակցությունից։ |