ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+34 °C
«ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել, բայց Ղարաբաղը հանձնելու մեղադրանքները սուտ են»․ Զատուլին
17:06, 09.07.2024 | mamul.am
5149 | 7

Մեղադրանքները, թե Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, սուտ են, միաժամանակ, Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ճիշտ էր: Այս մասին NovostiNK-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ԼՂ-ի դեպքում բարդ իրավիճակում է հայտնվել։ Կողմերի և, առաջին հերթին, հայկական կողմի խնդրանքով Ղարաբաղում տեղակայելով իր խաղաղապահներին՝ Ռուսաստանը հետագայում չի ստացել մանդատ, որը թույլ կտար այդ խաղաղապահներին գործել, հավելում է Զատուլինը։

«Բացի այդ, ՀՀ վարչապետը 2022թ․ Պրահայի հայտարարությամբ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Կարելի է ինչ թերություն ասես գտնել ոչ միայն խաղաղապահ առաքելության, այլև ընդհանուր առմամբ Կովկասում Ռուսաստանի քաղաքական գծի իրականացման մեջ։ Ռուսաստանը շահագրգռված էր, որ ԼՂ-ի հայերն ապրեն իրենց տներում, որ ԼՂ-ն ձեռք բերի որոշակի պայմաններով անկախություն, կամ՝ եթե ոչ անկախություն, ապա գոնե այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար այնտեղ բնակվել հայերին և հանգիստ լինել թե՛ իրենց տների, թե՛ գերեզմանների, թե՛ վանքերի համար»,- ասել է Զատուլինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել է Ադրբեջանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր