Դանիան դադարեցրել է Վրաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան։ Պատգամավորը նշել է, որ դա հետևել է Վրաստանի հետ զորավարժությունները դադարեցնելու` ԱՄՆ-ի որոշմանը։ Ըստ Ակուբարդիայի՝ խոսքը Վրաստանի պաշտպանունակության հզորացման բազմամիլիոնանոց նախագծի մասին է, գրում է Tbilisi life-ը։ |