Կարիբյան ծովով և ԱՄՆ-ով անցած «Բերիլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 18-ի, երեքշաբթի հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։ Անցած չորեքշաբթի օրը «Բերիլ»՝ չորրորդ կարգի հզոր փոթորիկն անցել էր Ջամայկայի տարածքով՝ առաջացնելով ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ և պատճառելով մարդկային կորուստներ և նյութական զգալի վնաս: |