ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուկրաինան կհաղթի»․ Բայդեն
09:48, 10.07.2024 | mamul.am
3380 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ողջունելով մասնակիցներին՝ ասել է Բայդենը։

«Վլադիմիր Պուտինը ցանկանում է ամբողջությամբ նվաճել Ուկրաինան, վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանն ու քարտեզից ջնջել Ուկրաինան։ Բայց Ուկրաինան մնում է անկախ և կարող է կանգնեցնել Պուտինին։ Պուտինին և աշխարհին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ մեր աջակցությունն Ուկրաինային անսասան է։ Լիակատար վստահություն եմ հայտնում, որ Ռուսաստանը կձախողի այս պատերազմում։ Անցել է երկու տարի, Պուտինն ինքն է որոշել պատերազմ սկսել, ավելի քան 200 հազար ռուս զինվոր է զոհվել և վիրավորվել, միլիոնավոր մարդիկ լքել են Ռուսաստանը, քանի որ այլևս չեն ցանկանում ապրել այդ երկրում։ Իսկ Կիևը, որը պետք է հանձնվեր հինգ օրում, հիշո՞ւմ եք, երբ այդ մասին մենք հայտարարեցինք, դեռ կանգուն է և գոյություն ունի՝ երկու տարի անց։ Պուտինը վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կկոտրվի, իսկ այսօր ՆԱՏՕ-ն առավել քան ուժեղ է»,- ասել է Բայդենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր