ՆԱՏՕ-ն չի կարող թույլ տալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայի հակամարտությունում, քանի որ այդ դեպքում Մոսկվան կդառնա ՆԱՏՕ-ի համար ամենամեծ սպառնալիքը։ Այս մասին Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Ամենամեծ սպառնալիքը կլինի Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում։ Մենք չենք կարող դա թույլ տալ։ Ուկրաինական հակամարտությունը վերջին տասնամյակների անվտանգության գլխավոր սպառնալինքն է, իսկ Ռուսաստանի հաղթանակը խթան կհանդիսանա ՆԱՏՕ-ի մյուս հակառակորդների, այդ թվում՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի համար»,- ասել է Սթոլթենբերգը։ |