ԱՄՆ-ն մտադիր է 2026թ․ սկսած Գերմանիայում Tomahawk և SM-6 մեծ հեռահարության հրթիռներ տեղակայել։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «2026թ․ ԱՄՆ-ն կսկսի Գերմանիայում իր բազմապրոֆիլ օպերատիվ խմբի համար հեռահար կրակի վարման միջոցների աստիճանական տեղակայումը՝ ապագայում այդ միջոցների երկարաժամկետ տեղակայման պլանավորման շրջանակներում։ Ամբողջական տեղակայումից հետո այդ միջոցները կներառեն SM-6 հրթիռներ, Tomahawk և հիպերձայնային զենքեր»,- ասվում է հայտարարության մեջ։ SM6-ը հիմնական հրթիռն է, որն օգտագործվում է Aegis հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կազմում, իսկ Tomahawk-ը թևավոր հրթիռ է, որն ունի խոցման մինչև 2,5 հազար կմ հեռահարություն։ |