Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ժամանել է Վրաստան, գրում են վրացական լրատվամիջոցները։ «ԱՄՆ-ն լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների կապակցությամբ, որոնք վտանգում են Վրաստանի եվրոատլանտյան ապագան»,- գրել է նա X-ում։ Նշենք, որ Թբիլիսիից հետո հաջորդ կանգառը Երևանն է։ |