Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, ով նաև համատեղությամբ դեմոկրատական կուսակցության համար դրամահավաքի կազմակերպիչներից է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել դուրս գալ ընտրապայքարից։ «Ես սիրում եմ Ջո Բայդենին որպես սենատոր, որպես փոխնախագահ և նախագահ։ Ես նրան ընկեր եմ համարում և հավատում եմ նրան, նրա բնավորությանն ու բարոյականությանը։ Վերջին 4 տարում նա շատ մարտերում է հաղթել։ Բայց միակ մարտը, որում նա չի կարող հաղթել, ժամանակն է։ Մեզնից ոչ ոք չի կարող հաղթել ժամանակին»,- գրել է Քլունին The New York Times-ի իր սյունակում։
|