ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Թուրքիան Ուկրաինայում հակամարտության կողմ չի լինի»․ Էրդողան
16:12, 11.07.2024 | mamul.am
3278 | 0

Թուրքիան չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, Անկարան երկխոսություն է վարում երկու կողմերի հետ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Newsweek-ին տված հարցազրույցում։

«Մեր դիրքորոշումը բացառապես խաղաղության օգտին է։ Լուծումը ոչ թե արյունահեղությունն ու տառապանքն է, այլ երկխոսության միջոցով կայուն խաղաղությունը։ Հակամարտությունն Ուկրաինային ավելի շատ վնաս է պատճառել, քան՝ օգուտ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան երկխոսություն է վարում երկու կողմերի հետ՝ փորձելով նրանց մոտեցնել խաղաղությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր