Ադրբեջանը ցանկանում է ԲՐԻՔՍ-ի լիիրավ անդամ դառնալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, փոխանցում է ТАСС-ը: Նա հայտնել է, որ Ադրբեջանը ձգտում է երկխոսության, համագործակցության և համերաշխության: «Մենք պետք է նպաստենք անկեղծ երկխոսությանը, որպեսզի չդառնանք երկակի ստանդարտների հարթակ, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, Եվրոխորհրդարանում»,- ասել է Գաֆարովան: |