ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Իշխանությունն օգտագործում է իր ողջ ռեսուրսը` Արմենին անազատության մեջ պահելու համար». Տիգրան Աբրահամյան
20:54, 11.07.2024 | mamul.am
1427 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը, ևս 3 ամսով երկարաձգվեց:
Իշխանությունն օգտագործում է իր ողջ ռեսուրսը` Արմենին անազատության մեջ պահելու և նրան քաղաքական պրոցեսներից մաքսիմալ հեռացնելու նպատակով:
Սրանց համար առանձնահատուկ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, հստակ դիրքորոշում, որը տարբերվում է կառավարող ուժի մոտեցումներից և ովքեր պատրաստ են մինչև վերջ իրենց գաղափարները պաշտպանել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր