ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Նույնիսկ տարփողված Ամերիկան ՀՀ-ի շահը չի հետապնդելու». Բագրատ Սրբազան
20:30, 11.07.2024 | mamul.am
1513 | 0

«Մեր խնդիրը ոչ թե դաշնակից կորցնել-շահելն է, այլ մենակ չմնալը: Շատ «տաղանդավոր» արտաքին քաղաքականության շնորհիվ մենք 6 տարում հայտնվեցինք մենակության մեջ` բոլոր կողմերից: Նույնիսկ տարփողված Ամերիկան ՀՀ-ի շահը չի հետապնդելու, այլ` իրենց ու աշխարհաքաղաքական շահը: Հետևապես, նոր արտաքին քաղաքականությունը պետք է բխի մեր շահերից: Մեր հայրենական պատերազմի 44 օրերի ժամանակ տարփողում էին, թե մեզ չեն օգնում, փոխանակ մտածելու` ինչ ենք արել, որ մեզ չեն օգնում: Փողոցում էլ է նույնը: Ասում են` մարդուն չեն օգնում, առանց հասկանալու, որ մարդը տևապես փչացրել է բոլորի հետ հարաբերությունները»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր