Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպվի առանձին գոտիով: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ: |