ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+34 °C
«Դիմավորեք՝ Ուկրաինայի նախագահ Պուտին»․ Բայդենը կրկին շփոթվել է
09:48, 12.07.2024 | mamul.am
4682 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ շփոթել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների անունները։

Խոսելով Ուկրաինայում հակամարտության մասին՝ Բայդենը հայտարարել է, որ ցանկանում է խոսքը փոխանցել Ուկրաինայի նախագահին․ «Տիկնայք և պարոնայք, դիմավորեք՝ նախագահ Պուտին»։

Դրանից հետո Բայդենն իրեն ուղղել է։ Զելենսկին ի պատասխան ասել է, որ «ինքն ավելի լավն է»։

«Դուք չափազանց լավն եք»,- պատասխանել է Բայդենը։

«Դիմավորեք՝ Ուկրաինայի նախագահ Պուտին»․ Բայդենը կրկին շփոթվել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր