ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +21 °C Վաղը`+25 °C
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում «ուկրաինական համաձայնագիր» են ստորագրել
09:54, 12.07.2024 | mamul.am
3039 | 0

Ուկրաինան և ևս 23 երկիր Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրել են «ուկրաինական համաձայնագիրը» (Ukraine Compact)։ Տեքստը հրապարակվել է Եվրոհանձնաժողովի կայքում։

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ-ի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները՝ Եվրոխորհրդի և Եվրոհանձնաժողովի նախագահների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի հետ միասին։ Փաստաթուղթը չեն ստորագրել Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ռումինիան, Սլովակիան, Թուրքիան, Խորվաթիան և Չեռնոգորիան:

Փաստաթուղթը պարտավորեցնում է պաշտպանել Ուկրաինային՝ տրամադրելով ռազմատեխնիկա, ֆինանսներ և վերապատրաստելով ուկրաինացի զինվորակններին, մինչև 2027թ․ արագացնել օգնությունն Ուկրաինայի ապագա պաշտպանական ուժերի զարգացման գործում՝ 2030-ականներին երկարաձգելու հեռանկարով: Դրա համար յուրաքանչյուր 6 ամիսը մեկ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խումբը կհանդիպի նախարարների մակարդակով՝ զարգացման ճանապարհային քարտեզի վերանայման և հաստատման համար: Ներկայիս պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վրա Ռուսաստանի նոր հարձակման դեպքում փաստաթուղթը ստորագրած երկրները պարտավորվում են ամենաբարձ մակարդակով հանդիպում անցկացնել՝ որոշելու Ուկրաինային աջակցության հետագա քայլերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
13:36, 19.09.2024
1299 | 1
դեպի վեր