ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Հուսով ենք՝ Երևանի և Մինսկի կոնֆլիկտը շուտով կավարտվի»․ ՌԴ ԱԳՆ
10:36, 12.07.2024 | mamul.am
3224 | 0

Ռուսական կողմը շահագրգռված է, որպեսզի Երևանի և Մինսկի միջև ներկայիս կոնֆլիկտային շրջանը շուտ ավարտվի։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կոնֆլիկտի կարգավորմանը, Գալուզինը նշել է․ «Ցավոք, դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները Բելառուսի իրենց գործընկերների նկատմամբ»։

«Ամեն դեպքում ակնկալում ենք, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասական ազդեցություն չեն ունենա ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության վրա»,- հավելել է Գալուզինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր