Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը փոխանցում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը՝ հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
|