Ավստրալիան մտադիր է 250 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային, գրում է ABC News-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզին։ Փաթեթը ներառում է կառավարվող հրթիռներ և ՀՕՊ հրթիռներ, հակատանկային զենք, զինամթերք և զինծառայողների համար նախատեսված կոշիկների խմբաքանակ: Մարլզն ընդգծել է, որ սա օգնության վերջին փաթեթը չէ, և երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»։ |