ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը ռիսկերի է գնում՝ հայերի նկատմամբ դատավարություն իրականացնելով»․ իրավապաշտպան
14:06, 12.07.2024 | mamul.am
1818 | 0

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում՝ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով։
«Նրանք գերիներ չեն, ռազմագերիներ չեն, նրանք քաղաքացիներ են, որ գտնվում են կալանքի տակ, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ։ Դա Ադրբեջանի թեզն է, որ մենք առաջ ենք տանում»,-ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ ուշադրություն հրավիրելով նաև «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն» բառակապակցության վրա․ «Այս բառակապակցության գործածումը մեր կողմից սխալ է, քանի որ դրանով Ադրբեջանն առաջ է տանում այն նարատիվը, որ ըստ էության քաղաքական ղեկավարությունը ռազմատենչ քաղաքականություն է վարել։ Մենք պետք է ասենք գլխավոր շտաբի ու երկրի առաջնորդների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որը դեռ դատարան պետք է մտնի։ Դատարանում նրանք լուրջ քննություն պետք է հանձնեն, քանի որ նրանք արդեն մոռացել են, թե ինչ է նշանակում արդար դատաքննությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը ռիսկի է գնում, երբ նման քայլի է գնում․ «Ադրբեջանը ուզի-չուզի, այդ դատավարությունը պետք է իրականացնի։ Այդ մարդկանց արդար դատավարության ապահովումը լինելու է Ադրբեջանի հերթական ձախողումը»,-ասաց Ղազարյանը։

«Ադրբեջանը ռիսկերի է գնում՝ հայերի նկատմամբ դատավարություն իրականացնելով»․ իրավապաշտպան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր