ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո կարգ» ազգային շքանշանով: Այս մասին ասվում է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հուլիսի 9-ի հրամանագրում։ Այս շքանշանը, որի հեղինակն է Նապոլեոն Բոնապարտը, շնորհվել է 1802թ. մայիսի 9-ից ի վեր՝ Ֆրանսիային հատկանշական ծառայություններ մատուցած զինվորական և քաղաքացիական անձանց: Մինչ օրս այդ շքանշանին արժանացել է շուրջ 1 մլն մարդ։ |