Կրեմլին հայտնի է Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը բարդացնում է ՇՀԿ-ին միանալու գործընթացը։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հակասում է ՇՀԿ հիմնարար փաստաթղթերին»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ ՇՀԿ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության հստակ ժամկետներ դեռևս չկան, և հարցը քննարկում է պահանջում։ |