Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հարցը, և վերջինս խոստացել է հարցը լուծել 3-4 շաբաթվա ընթացքում։ «Ես խոսել եմ պարոն Բայդենի հետ, քննարկել ենք այդ հարցը։ Նա ասաց, որ եթե գործընթացն ընթանա այնպես, ինչպես հայտարարվել է, ինքը հարցը կլուծի 3-4 շաբաթվա ընթացքում։ Ինչ վերաբերում է բաղադրիչների հարցին [F-16-երի համար], մենք դա նույնպես քննարկել ենք»,-ասել է Էրդողանը՝ Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ։ |