Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անունները շփոթելը խորացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտավոր ունակությունների հետ կապված մտավախությունները, գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր ելույթի ժամանակ խոսքը փոխանցելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ հայտարարել էր․ «Տիկնայք և պարոնայք, դիմավորեք՝ նախագահ Պուտին»։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահի վրիպումը «ծաղրի առարկա» է դարձել համացանցում։ «Նախագահը շփոթել է գլխավոր թշնամու անունը գլխավոր դաշնակցի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ վրիպումը մեծացրել է Բայդենի մտավոր ունակությունների հետ կապված մտահոգությունները, ինչը վտանգում է նրա նախընտրական քարոզարշավը: |