Արագածոտնի Վարդենուտ գյուղում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Մի՛ խլեք մեր հողերը» գրությամբ պաստառներով։ Գյուղացիները բողոքում են կառավարության որոշման դեմ, համաձայն որի գյուղից 110 հեկտար հողատարածք է գերակա շահ ճանաչվել։ Այն վաճառվում է ներդրումային ընկերությանը։ «Ուզում են ռեկետ անեն, Վարդենուտի հողերը խլեն ձեռներիցս»,-ասում է գյուղի բնակիչը։ «Պետությունը մեզնից վերցնում ո՞ւմ է տալիս, մենք էլ ենք ուզում այդտեղից հող առնենք, ինչի՞ մեզ չի վաճառում, 107 տնտեսության հող է ճանաչվել գերակա շահ»,-ասում են գյուղացիները։ |