ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ռուսաստանն իր գործընկերներին երբեք չի դրել «մեզ հետ կամ մեր դեմ» երկընտրանքի առաջ». Զախարովա
20:54, 12.07.2024 | mamul.am
2033 | 1

Ռուսաստանն իր բարեկամներին, դաշնակիցներին, գործընկերներին երբեք չի դրել «մեզ հետ կամ մեր դեմ» երկընտրանքի առաջ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը։

«Մենք նման խնդիր չենք դրել. դա հակասում է մեր հիմնարար սկզբունքներին: Դա Արևմուտքի գործելաոճն է, որն ամբողջությամբ արհամարհում է նրանց շահերը, մտահոգությունները, որոնց հետ ռազմավարական երկխոսություն է հաստատում: Դրա դասական օրինակն Ուկրաինան է»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

«Արդյոք հայ ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ գործընկերությունը գործնականում չի նշանակում պաշտպանության, խնամատարության, օգնության ցուցաբերում, առավել ևս՝ հայտարարված ծավալի աջակցություն»,- հարցրել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ մեխանիզմի իրական իմաստը տվյալ երկիրը ԱՄՆ-ի արտաքին կառավարման ներքո տեղափոխելն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր