Ամերիկայի Միացյալ Նահանգները, «Noble Partner 2024» զորավարժությունների անժամկետ հետաձգումից հետո, որոնք պետք է տեղի ունենային Վրաստանում, նաև սառեցրել են տրամադրվող օգնությունը։ Ըստ Report-ի՝ այս մասին վրացի լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ «Միացյալ Նահանգները սառեցրել է օգնությունը Վրաստանին, և Վրաստանի ինտեգրումը Եվրոմիությանը նույնպես կասեցվել է»,- ասել է Զեյան՝ ամփոփելով Վրաստան կատարած այցի արդյունքները։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված են Վրաստանի իշխանությունների «հակաժողովրդավարական գործողություններով», որոնք խաթարում են հանրապետության եվրոատլանտյան ուղին։ «Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, ապատեղեկատվությունով, որ տարածում են իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, որը խաթարում է Վրաստանի եվրոատլանտյան ուղին»,- եզրակացրել է Զեյան։ |