Իսրայելը և պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի հաստատման սկզբունքների շուրջ։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում։ «Վեց շաբաթ առաջ ես շարադրեցի համապարփակ սկզբունքներ՝ հրադադարի և պատանդների վերադարձի գործարքին հասնելու համար: Դեռ աշխատանք կա անելու, և դրանք բարդ խնդիրներ են, սակայն սկզբունքներն այժմ համաձայնեցվել են Իսրայելի և Համասի կողմից։ Իմ թիմը առաջընթաց է գրանցում, և ես հավատարիմ եմ դրան»,- գրել է ամերիկացի առաջնորդը։ |