ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայաստանի իշխանությունը գոնե հասկանո՞ւմ է, թե ինչ է Ռուսաստանը». Հոխիկյան
01:06, 13.07.2024 | mamul.am
3266 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հսկայական Ուկրաինան 50 մլն բնակչությամբ մտավ Ամերիկայի հովանոցի տակ` ընդդեմ Ռուսաստանի, ու տեսանք արդյունքը։ 2.5 տարվա ընթացքում Ռուսաստանը քանդեց այդ երկիրը` գրավելով դրա տարածքի հսկայական հատվածը, թեպետ ամբողջ Արևմուտքը փող ու զենք էր մատակարարում։
Ռուսաստանը քանդեց, ավերեց այդ հսկա և բարեբեր երկիրը` թույլ չտալով, որ Ամերիկան մտնի իր ազդեցության տարածաշրջան։
Հիմա Հայաստանի իշխանությունը, որ ռուսներին սպառնում է, թե մեզ հետ ուժի լեզվով հանկարծ չխոսեք, գոնե հասկանո՞ւմ է, թե ինչ է Ռուսաստանը։
Ինձ ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ էլ էս գրողի տարած իշխանությունն ու դրա անիծյալ աթոռներն են հետաքրքրում։ Ես մտածում եմ իմ պետականության գոյության մասին, որը Նիկոլն իր ապուշ մանկլավիկներով գլորում է դեպի անդունդ` հետևողականորեն թշնամանալով Ռուսաստանի հետ։
Ախր ո՞նց չեք հասկանում, որ ռուսներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին ու նույնիսկ պարսիկներին մենք ամենևին հետաքրքիր չենք, ու եթե պահը գա, ռուսական տանկերը կմտնեն Երևան, կհոշոտեն կիսավեր այս երկիրը, և հենց հայ ժողովուրդը կտուժի։ Ամերիկան էլ կստանա իր բաժինն ու կհեռանա` մեզ կրկին թողնելով զոհասեղանին։
Հայրենակիցներ, բավական է ռուսամետ ու ամերիկամետ խաղաք։ Հայամետ, Հայաստանամետ, Հայրենիքամետ եղեք ի վերջո»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր