ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Իմնեմնիմի» տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Հրապարակ»
09:36, 13.07.2024 | mamul.am
1865 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում։ Մայիսի 21-ին Երևանի դատավոր Արման Հովհաննիսյանը փոխեց նրանց կալանքը և սահմանեց վարչական հսկողություն՝ 3 ամսով սահմանափակելով նրանց՝ հաղորդումներ վարելու իրավունքը։ Պրոբացիոն ծառայությունը պետք է հսկեր, որ կատարվի դատարանի որոշումը:
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն չեք իրականացնում` տղաները եթեր են մտնում, խոսքը ֆեյսբուքյան լայվերի մասին է։ Ծառայությունը ՔԿ-ին պատասխանել է, որ անհնար է դա վերահսկելը, դիմեք դատարան՝ պահանջեք, որ փոխեն դատավորի որոշումը, որը, ըստ էության, անհնարին է կատարել։ Մեզ ասացին, որ հենց այս փոխադարձ մեղադրանքներն էլ հիմք ընդունելով՝ մտադիր են դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնել և պատժել»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր