ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ ՀՀ-ն կորցնում է»․ Տ․ Աբրահամյան
10:12, 13.07.2024 | mamul.am
1218 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային տարբեր դերակատարների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչեցվող լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում:
Դեռևս պարզ չէ, թե Արևմուտքից բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող դրական սպասումների հիմքում հայկական զիջողականությո՞ւն է, ԱՄՆ ճնշումնե՞րը, երկուսը միասի՞ն, թե՞ կան նաև այնպիսի գործոններ, որոնք միայն կուլիսներում են քննարկվում:
Համենայդեպս, վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր