Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ չեն վստահում իշխանություններին, ընդդիմությանը,
քաղաքական ուժերին, եթե անկեղծ լինենք՝ անգամ միմյանց։
Այս չարիքի պատճառը խորքային է, այն հետևանք է խոսքի արժեքի բացակայության։
Մի երկրում, որտեղ ղեկավարը կարող է մի ամսվա ընթացքում փոխել իր խոսքը, ասել և հետո պնդել, որ ինքը դա չի ի նկատի ունեցել, հնարավոր է ամեն ինչ։
4 տարի շարունակ գիտակցված կամ ենթագիտակցորեն փրկություն փնտրող և ամեն անգամ սեփական էլիտաների կողմից խաբվող ժողովրդից վստահություն ակնկալել պետք չէ։
Դարերի մեջ ամեն ինչ տեսած և իմաստուն դարձաձ ժողովուրդը փնտրում է նրանց, ում սրտանց կցանկանար վստահել։
Ցավոք նրա սիրտը բազմաթիվ անգամներ կոտրված է և այն շահելու համար առնվազն պետք է տանջվել իր ցավերով, քայլել նրա կոշիկներով,խոսել և ապրել այդ խոսքին համապատասխան։
Ժողովրդի վստահությունը ստանալու համար պիտի անցնել զրկանքների ճանապարհով, որը ոչ միայն վստահություն ստանալու, այլև ինքնամաքրվելու միակ ճշմարիտ ճանապարհն է»։