Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ ««Ես այստեղ կանգնած էի երկար տարիներ, հիմա կարող եմ հանգիստ պարկել և քայքայվել» գրված է ծառի վրա փակցված ցուցանակին։ Ամստերդամում քամուց տապալված ծառը բնակիչները թույլ չեն տվել տեղափոխել, նստարանի են վերածել և շարունակում են միասին ապրել։ Սա է միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը և սերը… Թե չէ քաղաքակիրթ ազգ ենք ու ապրում ենք զանգվածաբար հատված ծառերով շիկացած երևանյան փողոցներում…»։ |