Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Վերջապես մի հարմար վայր կլինի, որտեղ պատգամավորները կարող են սառը գարեջուր ըմբոշխնել մինչև ավարտվեն օրինագծերի ձանձրալի քննարկումները... Ու նաև խորհրդարանական տուրուդմբոցները նիստերի դահլիճից կտեղափոխվեն այնտեղ, որտեղ սովորաբար տեղի են ունենում բոլոր ռազբորկաները։ Միայն մի առաջարկ՝ կրկին բացեք բոլորի համար Ազգային ժողովի այգին, որ հանգիստ նստենք ու վայելենք այդ հաճելի մարտական տեսարանները...»։ |