ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ահա թե ինչ պետք է իմանալ սպասվող «պատմական» պայմանագրի մասին». Սուրեն Սուրենյանց
19:30, 13.07.2024 | mamul.am
3188 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա նախապայման համարելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Այն հետևողականությամբ, որ Բաքուն այս հարցն առաջ է մղում միջազգային հարթակներում՝ լեգիտիմացնելով իր օրակարգը, հուշում է, որ Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը:
Փորձը ցույց է տվել, որ Փաշինյանն այս առումով Արևմուտքի համար «հարմար» գործընկեր է, որովհետև բավարարում է ցանկացած գնով խաղաղություն հաստատելու` արևմտյան շրջանակների պահանջը:
Շատ շուտով կրկին կլսենք Փաշինյանի դասախոսություններն այն թեմայով, թե «ցլերը կգզեն մեզ», եթե չփոխենք Սահմանադրությունը:
Ահա, թե ինչ պետք է իմանալ սպասվող «պատմական» պայմանագրի մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր