Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ Ավարտին է մոտենում ԱՄՆ-ի հեգեմոնիան
Ուկրաինան և ևս 23 երկիր Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրել են «ուկրաինական համաձայնագիրը» (Ukraine Compact)։
ՆԱՏՕ-ի 11 երկիր չի ստորագրել փաստաթուղթը:
Այն, որ անգամ Ուկրաինային աջակցության հարցում ՆԱՏՕ-ում չկա կոնսենսուս, խոսում է այն մասին, որ Քաղաքական Արևմուտքում այլևս անշրջելի է քաղաքական և արժեքային միասնականության խարխլման գործընթացը:
Չնայած դրա վկայությունն են նաև արևմտյան երկրներում և մասնավորապես՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացները:
Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, չափազանց լուրջ աշխարհաքաղաքական կենտրոն է, բայց ավարտին է մոտենում նրա հեգեմոնիան»: