ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Արցախի պատմաերկրագիտական թանգարանի մուտքի դուռը. կորուսյալ արժեք
00:18, 14.07.2024 | mamul.am
2766 | 0

Արցախի պետական պատմարկրագիտական թանգարանը աչքի էր ընկնում իր հարուստ ցուցադրությամբ և ակտիվ գործունեությամբ, սակայն բուն թանգարանային ցուցադրությունից զատ արժեքավոր նմուշների շարքում էր նաև թանգարանի մուտքի դուռը։ Այն պատրաստվել է արցախցի վարպետ Ռոբերտ Ասկարյանի կողմից՝ 1983-85 թվականներին։ Այն պատրաստվել է արցախյան ընկուզենու փայտից։ Երկու փեղկերից յուրաքանչյուրը քանդակազարդ շրջանակներով բաժանված են երեք մասի։ Այս շրջանակների մեջ պատկերված են հայ ավանդական ճարտարապետությունը, ընտանիքը և մշակույթը բնորոշող տարբեր կերպարներ։ Առաջին և երկրորդ պատկերների միջև ներառված է արձանագրությունը հետևյալ բովանդակությամբ. «Ղարաբաղեն հողեն մատաղ», «Օջաղներեն պողեն մատաղ» (հեղ. Գուրգեն Գաբրիելյան):

Արցախի պատմաերկրագիտական թանգարանի մուտքի դուռը
Ինչպես նշում է քանդակագործը, 1985 թվականին տեղի կոմունիստական իշխանությունները չեն ողջունել այս նախաձեռնությունը և սպառնացել են հեռացնել դուռն առհասարակ, եթե հայերեն տեքստի փոխարեն ադրբեջաներեն և ռուսերեն տեքստ չգրվի։ Դրան, հավանաբար, խանգարել է Ղարաբաղյան շարժումը և Արցախի անկախացումը։
Արցախի պատմաերկրագիտական թանգարանի մուտքի դուռը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր