ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուկրաինան ԱՄՆ-ի փողերով մահափորձ էր նախապատրաստել Պուտինի դեմ»․ Զախարովա
13:12, 14.07.2024 | mamul.am
5457 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը, որի մասին խոսել է Ուկրաինայի հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, նախապատրաստվել էր ամերիկյան փողերով, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երեկ Կիևի ռեժիմի պարագլուխներից Բուդանովը խոստովանել է, որ ուկրաինական հետախուզությունը մահափորձ էր նախապատրաստում ՌԴ նախագահի դեմ։ Այնպես որ, մահափորձը պատրաստվում էր կրկին ամերիկյան գումարներով»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ նախօրեին Բուդանովը պատմել էր Պուտինի դեմ անհաջող մահափորձերի մասին։ Արձագանքելով՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր