ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհը»․ Սուրեն Սուրենյանց
15:12, 14.07.2024 | mamul.am
3027 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ ««Չարիքին հեռացնելուց հետո արդարության ու ճշմարտության սկզբունքի հիմա վրա ձևավորվելու է հաշտության կառավարություն, որը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի աշխարհաքաղաքական բախումներից Հայաստանը հեռու պահի։ Ունենք մի շատ կարևոր հարց ևս՝ մեր գերիների ու արցախցիների վերադարձն իրենց տներ։ Իսկ որոշ ժամանակ հետո պատրաստվել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների, որպեսզի այլևս որևէ հոգևորական դուրս չգա պայքարի»,- Չարենցավանում այսօր ասել է Բագրատ Սրբազանը:
Սրբազանի այս դիտարկումն, ըստ էության, բացահայտում է շարժման մարտավարությունը պայքարի աշնանային փուլում կամ ավելի շուտ՝ բացահայտում է այն հանգամանքը, որ շարժման այն մարտավարությունը, որը որդեգրված էր ապրիլ-հունիս ամիսներին ու փակուղի մտցրեց գործընթացը, փոփոխության չի ենթարկվելու:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կարելի է հասնել երկու ճանապարհով՝ կամ զանգվածային գործընթացով հասնել նրա հրաժարականին, կամ էլ՝ իմպիչմենթի ԱԺ-ում:
Այս սցենարն իրական չեմ համարել անգամ մայիսի 9-ին, երբ ընդդիմադիր շրջանակներում համատարած էյֆորիա էր:
Նախ, այս մարտավարությունը ենթադրում է բլիցկրիգային սցենար, ինչը մեկ անգամ արդեն բերել է ձախողման:
Եվ երկրորդ ու ամենակարևորը՝ հետպատերազմյան պարտված երկրների հասարակություններն ունենում են օբյեկտիվ ֆոբիաներ ներքին ցնցումների նկատմամբ, որոնք կարող են հանգեցնել նոր պատերազմի:
Ընդդիմադիր ցանկացած գործընթաց պարտավոր է հաշվի առնել այս գերկարևոր գործոնը, եթե իհարկե հաջողելու նպատակ ունի:

Շեշտը պետք է դրվի հաջողության էլեկտորալ մեթոդի վրա՝ լինի արտահերթ ընտրությունների պահանջը, թե հերթական ընտրություններին արդյունավետ նախապատրաստվելը:
Հանդարտ վարքագիծն ու ընտրություններն են Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երաշխավորված, անցնցում ճանապարհը:
Հակառակ ընթացքն ընդամենը թուլացնելու է ընդդիմադիր պոտենցիալը՝ ոչ միայն անիրական դարձնելով արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այլ նաև 2026-ի ընտրություններին ընդառաջ ավելի թուլացնելով ու մասնատելով ընդդիմադիր ճամբարը:
Սրան հավելենք նաև հասարակության հուսահատությունը, երբ հերթական անգամ ընդդիմությունը մնում է իր իսկ սահմանած անիրական նշաձողի «տակ»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր