Աբովյանում հանդիպումից առաջ լրագրողը հիշեցրեց Բագրատ Սրբազանին` ըստ այսօր ստացված տեղեկությունների, շատերը հրաժարվել են Աննա Հակոբյանին վճարել նրա պահանջած մեկմիլիոնական դրամը, անգամ դատարան են պատրաստվում դիմել: «Ճիշտ են արել, թող բոլորն իմանան, հատկապես` գործարարները, որ իրենց կյանքն այդպես է լինելու, եթե այսօր թաքնվեն պատերի ետևում և լուռ հետևեն: Թող Արցախն իրենց օրինակ լինի»,- պատասխանեց Սրբազանը: |