«Մեր թշնամու շահերը սպասարկում են այս` թուրք-ադրբեջանական տանդեմ հանդիսացող իշխանությունները: Այն մարդիկ, ովքեր մտածում էին` Արցախը տանք, ապրենք, այսօր ականատես եղան, որ Հայաստանի տարբեր մարզերում հանգիստ ու անվտանգ ապրում էին, քանի կար Արցախը: Սրանք ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, ինչի վրա հիմնվելով` հիմա Ադրբեջանը պահանջում է ռեպարացիաներ` հսկայական գումարներ: Դրանք վճարել չկարողանալու դեպքում թշնամին պահանջում է Սևանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և այլն, և այլն: Եվ սա ֆանտաստիկայի ժանրից չէ»,- Աբովյանում իր ելույթի ժամանակ նշեց ընդդիմադիր պատգամավոր, «Սրբազան պայքար»-ի առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը: |