Բասկետբոլի` Հայաստանի կանանցմինչև 16 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ առաջնությունում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Աննա Գևորկովան էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: |