Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում դի կա։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նշված գյուղի բնակիչ 34-ամյա Խ. Կ.-ն իրենց տանը՝ նկուղում, հակի պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։ |