Իսպանիայի հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Լամին Յամալը կդառնա պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է միջազգային խոշոր մրցաշարերում՝ Եվրոպայի առաջնության, աշխարհի առաջնության և Ամերիկայի գավաթի եզրափակչում։ Հուլիսի 13-ին կիսապաշտպանը դարձավ 17 տարեկան։ Նա այս րոպեներին էլ Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակչի Անգլիայի հետ հանդիպմանը։ Խաղն ընթանում է Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում: Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրո-2024-ի միակ թիմը, որը հաղթել է խմբային փուլի իր բոլոր հանդիպումներում։ «Կարմիր ֆուրիան» վստահ դուրս եկավ եզրափակիչ՝ մրցաշարի փլեյ-օֆֆում հաղթելով Վրաստանին (4:1), Գերմանիային (2:1) և Ֆրանսիային (2:1): |