Շվեյցարիայի դաշնային դատախազությունը ռուս դիվանագետի ձերբակալության օրդեր է տվել՝ լրտեսության և պատժամիջոցների խախտման մեղադրանքով, գրում է Swiss Info-ն։ Այդ անձի անունը չի հրապարակվում, սակայն հաղորդվում է, որ նա արդեն լքել է երկիրը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ խնդրո առարկա անձը, որը պաշտոնապես հավատարմագրված է` որպես դիվանագետ, հետախուզական գործունեություն է իրականացրել՝ նպատակ ունենալով ձեռք բերել զենք և այլ «պոտենցիալ վտանգավոր նյութեր»։ Նրա հետ միասին գործում ներգրավված է ևս երկու անձ, որոնց քաղաքացիությունն ու կարգավիճակը չի նշվում։ Արտաքին գործերի նախարարությունը դատախազության պահանջով արդեն վերացվել է նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը։ Այսպիսով, եթե նա վերադառնա Շվեյցարիա, ապա նրան անմիջապես կձերբակալեն։ Ըստ Tages-Anzeiger-ի՝ դիվանագետն աշխատել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատանը և որոշ ժամանակ գտնվել է շվեյցարական հետախուզական ծառայությունների հսկողության տակ։ Նա լքել է երկիրը, երբ նրան մեղադրել են պատժամիջոցների կիրառման և ռազմական արտադրանքի շրջանառության նկատմամբ վերահսկողության հետ կապված դաշնային օրենքները խախտելու մեջ։ Բեռնը չի կանչել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինին «գորգի վրա»: |