ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն «Աստծո պարգև» է համարում այն, որ ողջ մնաց հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մահափորձից հետո, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ «Նա կարծում է, որ դա նվեր էր Աստծո կողմից։ Նա չի կարողանում հավատալ դրան»,- թերթը մեջբերում է մահափորձից հետո նախկին նախագահի հետ շփված անձի խոսքը։ |