ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ըստ իր տեղեկությունների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդարադատության նախարարությանը կհանձնարարի դադարեցնել իր դեմ հարուցված 2 գործ։ Այս մասին Թրամփն ասել է New York Post-ին։ Ընդհանուր առմամբ քաղաքական գործչին 91 մեղադրանք է ներկայացվել՝ քրեական 4 գործերի շրջանակում, որոնք Թրամփն անվանում է «դեմոկրատական իսթեբլիշմենթի» փորձ՝ խանգարելու իրեն վերադառնալ Սպիտակ տուն։ |